« ...Անաչառ հետաքննությունն էլ ավելի կարևոր է»
«Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով հրավիրված բարձրաստիճան ոստիկանների ասածներում հաճախ առկա են հասկասություններ»: ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգն այսօրվա ասուլիսում «Հետքի» խնդրանքով անդրադարձել է նաեւ այս իրողությանը:
«Բոլորովին տարօրինակ չէ և բավականին ընդունված տարբերակ է, որ տարբերություններ են լինում տարբեր մարդկանց կողմից նույն փաստերի վերաբերյալ տված վկայությունների մեջ: Որովհետեւ տարբեր մարդիկ տարբեր կերպ են հիշում փաստերը: Որոշ մարդիկ էլ ճնշման տակ կարող են ասել բաներ, որոնց իրենք էլ չեն հավատում: Ուստի, ես համարում եմ, որ համապարփակ, խորը եւ անաչառ հետաքննությունն էլ ավելի կարևոր է»,- ասել է Թ. Համմարբերգը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել