Գագիկ Ջհանգիրյանն ազատության մեջ է
Բայց նոյեմբերի 27-ին նա ստիպված է վերադառնալ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այսօր 79 տարեկանում մահացել է Ջհանգիրյանի մայրը` Կլարա Ավոյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին այն ժամանակ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը ելույթ ունեցավ նախագահի թեկնածու, ընդդիմադիր Լեւոն Տեր-Պետրոսյանի կազմակերպած հանրակավաքում: Պաշտոնանկ արվելուց բացի, հաջորդ օրը նա ձերբակալվեց:
Սկզբում գլխավոր դատախազի նակին տեղակալը մեղադրվում էր «Իշխանության ներկայացուցչի դեմ բռնություն գործադրելու» եւ «Ապօրինի զենք կրելու» մեջ: Սակայն ավելի ուշ Հատուկ քննչական ծառայությունը «Ապօրինի զենք պահելու» մեղադրանքը փոխարինեց «Իշխանության յուրացնելու փորձով»: Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է դատաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել