Թոմաս Համմարբերգ. «Հնարավոր պատժամիջոցներից կարող է լինել Հայաստանի պատվիրակությանը ձայնից զրկելը»
«Երբ ես պատարստեմ իր զեկույցը, ապա ստիպված եմ լինելու բավականին քննադատաբար անդրադառնալ և´ արդեն ավարտված դատավարություներին, և´ դատավարությանը, որ դեռևս նոր է պատրաստվում, այսինքն` «Յոթի գործը»»-այսօր Մարիոթ հյուրանոցում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Եվրախորհրդի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգը` նկատի ունենալով մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ հարուցված քրեկան գործերը:
Թոմաս Համմարբերգը համոզված չէ, որ հետքննությունը և գործի պատրաստումը բավականաչափ պրոֆեսիանալ է արված: Նա անընդունելի է համարում Ազգային անվտանգության աշխատակիցների կողմից ընդդիմադիրների, բանտարկյալլերի զանգերի ձայնագրությունների հրապարակումը, քանի որ դրանով խախտվում է անձի անձնական տվյալների անձեռնմխելության իրավունքը: Բացի այդ, նա ստացել է բավականին արժանահավատ տեղեկություներ այն մասին, որ վկաները ճնշվել են, որպեսզի նրանց տված ցուցմունքները համապատասխանեն հետաքննության բռնած ուղուն:
Թոմաս Համմարբերգը մտահոգություն հայտնեց նաև, որ մի շարք դատավճիռներ ընդունվել են ոստիկնաների ցուցնմունքների համար. «Ես բնավ չեմ պնդում, որ բացարձակապես բոլոր դեպքերում անընդունելի է առաջնորդվել ոստիկաննենրի տված ցուցմունքներով: Բայց մասնավորոպես այն դեպքերում, երբ գոյություն ունի լարում, եթե ոչ` բախում` հասարկության և ոստիկանության միջեւ, ապա ոստիկանների ցուցմունքները պետք է համալրվեն լրացուցիչ ապացույցներով»:
Նա նկատել է նաև, որ բավականին տարբերվում են նույնանման գործերի դեպքում ընդունված դատավճիռները: «Իմ ձեռք բերած այս բոլոր տեղեկությունները ինձ բավականին հիասթափեցնում են»,- հավելեց Համմարբերգը:
Վերջինս հատուկ անդրադարձ կատարեց նաև «Յոթի գործին», որը նա քննարկել է նաև երկրի նախագահի և դատախազի հետ: Ըստ նրա` իրեն դեռևս չեն հասել կուռ ապացույցներ, որոնց վրա հիմնվելով` դատարանը կկարողանա այդ անձանց մեղադրել բռնի ուժով իշխանությունը տապալելու մեջ: «Երբ մենք ծանոթանանք մեղադրական եզրակացությանը, որը դեռևս վերջնականացման փուլում է, ապա կարտահայտվենք այն մասին, թե կա՞ն արդյոք բավարար հիմունքներ այդ գործը դատարան փոխանցելու»:
ԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի տեղեկացմամբ` ինքը Հայաստանի իշխանություններին հայտնել է, որ անվարան քննադատական դիրքորոշում կորդեգրի, երբ բանը հասնի Եվրոխորհրդի կառույցների և Եվրոխորհրդի դիրքորոշումը ձևավորելուն: «Ղարաբաղի շուրջ քննարկունների թարմացումը, Թուրքիայի հետ հարաբերություների աշխուժացումը որևէ կերպ չեն ազդելու մեր դիրքորոշման վրա այս հարցերի շուրջ, քանի որ դրանք վերաբերում են մարդու հիմնարար տարրական իրավունքներին և որևէ խատում հանդուրժելի չէ»,- նա Համմարբերգը:
Ինչ վերաբերում է հունվարյան նստաշրջանում Հայաստանի հարցի քննարկման արդյունքներին, հանձնակատարն ասաց. «Ինպես ես եմ անկախ Խորհրդարանական վեհաժողովից, այնպես էլ խորհրդարանական վեհաժողովն է անկախ ինձնից, բայց ես ինչ-որ կզեկուցեմ և կվկայեմ նիստում, իր նշանակալի դերը կունենա այն հարցում, թե ինչ եզրահանգման կգա Խորհրդարանական Վեհաժողովը»:
Թոմաս Համմարբերգը հիշեցրեց, որ պարտականություննների կատարման վերջնաժամկետի համար դեռ կա ժամանակ, որպեսզի Հայաստանի իշխանություններն ապահովեն որոշակի շարժ: Ըստ նրա` դա ավելի կհեշտացնի Խորհրդարանական վեհաժողովի կողմից որոշման ընդունումը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել