HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համահայկական բանկ ստեղծելու հիմքերը կան

Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մի քանի ամիս առաջ հայտարարեց, որ 2009թ. սկզբին նախատեսվում է ստեղծել Համահայկական բանկ` 30 միլիարդ դրամ կանոնադրական կապիտալով: Բանկը պետք է ներգրավի սփյուռքի հարուստների կապիտալը եւ դրանով լուծի խոշոր ծրագրերի ֆինանսավորման հարցերը` ապահովելով տնտեսական շահավետություն: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Արժույթի միաջազգային հիմնադրամի փոխտնօրեն Մուրիլո Պորտուգալը նշեց, որ Հայաստանում համահայկական բանկ հիմնելու հիմքեր կան, քանի որ մեր երկիրն ունի կայուն եւ հզոր բանկային համակարգ. «Հայաստանի բանկային համակարգն այնպիսինն է, որ կապիտալի մակարդակը բավականին բարձր է: Ընդհանրապես, բանկերի համար նվազագույն կապիտալի համարժեքության պահանջը 12 տոկոս է, սակայն Հայաստանի բանկերի 3/4-ի կապիտալի համարժեքության ցուցանիշը 20 տոկոսից բարձր է»: Մյուս կողմից, ըստ Մ. Պորտուգալի, չնայած ճգնաժամին` մեր երկրում ավանդներն արագ տեմպերով աճել են, ինչը հիմք է տալիս վերջինիս հայտարարել, որ «Հայաստանը կարող է ապահով հանգրվան լինել ներդրումների համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter