2,5 մլն եվրո` Արթուր Աբրահամի հետ մենամարտելու համար
WBA վարկածով աշխարհի չեմպիոն ֆելիքս Շտուրմին առաջարկվել է 2,5 մլն եվրո` հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հետ մենամարտելու համար:
Այս մասին տղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը` հղում անելով «Allboxing» գոծակալությանը:
Ֆելիքս Շտուրմը հայտարարել է, թե իրեն ռինգ հրավիրելու բոլոր առաջարկներն ավելին չեն, քան գովազդային հնարաք: Ի պատասխան` IBF վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը նշել է. «Մեր տնօրենն ուղարկել է պաշտոնական նամակ: Ավելի լուրջ չի լինում: Ես ծրագրում եմ մի փոքր հանգստանալ եւ դեկտեմբերից սկսել մարզումներս` հաջորդ մենամարտին պատրաստվելու համար, որը, հույս ունեմ, կլինի Շտուրմի հետ, եթե, իհարկե, նա համարձակություն ունենա ռինգ դուրս գալ իմ դեմ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել