Արտգործնախարարը Ստամբուլում մասնակցելու է Սեւծովյան տնտեսական համագործակցության ծրագրին
Հայաստանի արտգործնախարարը նոյեմբերի 24-ին մեկօրյա այցով լինելու է Ստամբուլում Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ նախագահության շրջանակներում: Օգտվելով Ստամբուլում Էդվարդ Նալբանդյանի ներկայությունից` Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանը հանդիպման առաջարկություն է արել, որն ընդունվել է նախարար Նալբանդյանի կողմից:
Հանդիպմանը նախատեսվում է քննարկել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման հետ կապված հարցեր: “Հարաբերությունների կարգավորում ասելով մենք հասկանում ենք առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատում եւ սահմանների բացում”,-հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել