ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումները Էստոնիայում
Երեկ Էդվարդ Նալբանդյանին ընդունել է Էստոնիայի Հանրապետության նախագահ Հենդրիկ Իլվեսը: Հանդիպման ընթացքում շոշափվել են երկկողմ հարաբերությունների ակտիվացմանն առնչվող խնդիրներ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը:
Երկուստեք նշվել է, որ առկա իրավապայմանագրային դաշտը հնարավորություն է ընձեռում համատեղ քայլեր ձեռնարկել Հայաստանի եւ Էստոնիայի երկկողմ եւ բազմակողմ փոխգործակցության ընդլայնման համար: Հենդրիկ Իլվեսը նշել է, որ Էստոնիան պատրաստ է աջակցություն ցույց տալ Հայաստանին ԵՄ հետ հարաբերությունները խորացնելու գործընթացում:
Երեկ տեղի է ունեցել նաև Հայաստանի եւ Էստոնիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Ուրմաս Պաետի հանդիպումը, որի ընթացքում քննրակվեել են երկու երկրների հարաբերությունների զարգացման առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային հարցեր: Նախարարները կարեւորել են երկու ԱԳՆ-երի միջեւ կանոնավոր անցկացվող խորհրդակցությունները` որպես համագործակցության հաջող ձեւաչափ: Ուրմաս Պաետը շնորհակալություն է հայտնել օգոստոսին տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում Վրաստանից Էստոնիայի քաղաքացիներին էվակուացիայի ժամանակ Հայաստանի ցույց տրված աջակցության համար` որակելով այն որպես բարեկամական հարաբերությունների դրսեւորում: Նախարարները քննարկել են տնտեսության, կրթության եւ մշակույթի ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու ուղղությամբ կատարվելիք քայլերը:
Նալբանդյանը, վկայակոչելով նախագահ Սերժ Սարգսյանի Բրյուսել կատարած այցելության ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները, նշել է, որ հայկական կողմի ակնկալիքը ԵՄ հետ ազատ առեւտրի համաձայնագրի կնքման, ինչպես նաեւ ԵՄ երկրների հետ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի եւ այդ հարցում Բալթյան երկրների կողմից հնարավոր աջակցության վերաբերյալ: Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցությունների վերջին զարգացումները եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել