HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջազգային ֆինանսական օժանդակությունը չափազանց էական է

Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է կառավարության մամլո ծառայությունը: Տիգրան Սարգսյանը նշել է, որ միջազգային ֆինանսական կառույցների` ՀԲ-ի եւ ԱՄՀ-ի օժանդակությունն այսօր չափազանց էական է մեր երկրի համար: Նա ընդգծել է, որ այդ օժանդակության շնորհիվ, Հայաստանը մինչ այժմ կարողացել է դիմակայել համաշխարհային ճգնաժամի առաջին ալիքին, բայց նման աջակցությունը ներկայումս ավելի քան հրատապ է, քանի որ արագ եւ համալիր գործողություններ չիրականացնելու դեպքում, սպասվող արդեն տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցություններին շատ ավելի դժվար կլինի դիմագրավել: «Մանավանդ, որ վերջին տարիներին Հայաստանի տնտեսության մասշտաբները զգալիորեն աճել են ու մեծ ռեսուրսներ են պահանջում»,- ասել է վարչապետը: Նա նշել է, որ Վաշինգտոնում վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում, ՀԲ-ի կողմից խոստացված ֆինանսական աջակցությունը, համագործակցության ծրագրի շրջանակներում, կուղղվի մեր երկրի տնտեսության ռազմավարական երեք ուղղությունների` էներգետիկ համակարգի, խմելու եւ ոռոգման ջրի, ճանապարհային շինարարության ոլորտներում հիմնարար ծրագրերի, ինչպես նաեւ ավելի փոքր ֆինանսական միջոցներ պահանջող` կրթության, կառավարման համակարգի, գյուղատնտեսության, սոցիալական ներդրումների ոլորտներում ծրագրերի իրականացմանը: Ակնկալվող եւս 250 մլն ԱՄՆ դոլարի լրացուցիչ օժանդակությունը կտրամադրվի փոքր եւ միջին ձեռնարկատիրության խթանմանը: ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը եւ պատվիրակության անդամներն իրենց տեսակետներն են արտահայտել բարձրացված հարցերի շուրջ, անդրադարձել համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի հնարավոր զարգացումներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter