Արթուր Բաղդասարյանը կմեկնի Իրան
Վաղը Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Իրան: Այս մասին տեղեկացնում է նախագահի մամլո գրասենյակը:
Աղբյուրի փոխանցմամբ` երկօրյա այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի, Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի, Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:
Պատվիրակության կազմում են փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը, Սուքիաս Ավետիսյանը եւ այլք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել