Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն այցելել է Կոտայքի մարզ
Փոխվարչապետ Արմեն Գևորգյանն այսօր այցելել է Կոտայքի մարզ և Հրազդան քաղաքում վարել մարզխորհրդի նիստը: Այս մասին տեղեկացնում է Տարածքային կառավարման նախարարության հասարակյնության հետ կապերի բաժինը:
Փոխվարչապետին զեկուցել են գյուղատնտեսության, քաղաքաշինության, առողջապահության, կրթության, բնապահպանության եւ ճանապարհաշինության ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքի մասին: Ա. Գևորգյանը համայնքապետերի հետ քննարկել է նաև սեփական եկամուտների`մասնավորապես հողի և գույքահարկի, ինչպես նաև օգտագործված ոռոգման ջրի դիմաց վարձավճարների հավաքագրման ընթացքը և խիստ հանձնարարական է տվել սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը բարձրացնել բոլոր համայնքներում:
Անդրադառնալով հողերի կատեգորիաների փոփոխման հարցին` փոխվարչապետը պարզաբանել է, որ կառավարությունը հողերի կատեգորիաների փոփոխմանն անդրադառնալու է միայն այն դեպքում, երբ տվյալ համայնքն ունի գլխավոր հատակագիծ կամ գոտիավորման սխեմա:
Աղբյուրի փոխանցմամբ` որոշվել է համանքների կողմից բարձրացված մի շարք խնդիրներ քննարկել Երևանում ու տեղեկացնել դրանց լուծումների մասին:
Փոխվարչապետ Արման Գևորգյանը այցելել է նաև դժգոհությունների տեղիք հանդիսացող, Ջրվեժի մոտակայքում արդեն մի քանի տարի գործող ապօրինի գերեզմանատուն: Նա հանձնարարել է պարզել, թե որ պաշտոնյաների բացթողումների պատճառով է թույլ տրվել ապօրինությունը և պահանջել է միջոցներ ձեռնարկել, որ ապօրինի գերեզմանատունն այլևս չշահագործվի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել