Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է տվել
Այսօր ՀՀ ԱԳՆ շենքի առջեւ «Միացում» նախաձեռնության բողոքի ակցիան, քայլերթի վերածվելով, ընդհատվեց Հանրապետության հրապարակում: Ոստիակնության ներկայացուցիչնրը օղակ կազմեցին եւ արգելեցին մասնակիցներին այլեւս առաջ ընթանալ: Այս կապակցությամ «Միացման» անդամ Զարուհի Փոստանջյանը «Հանցագործության մասին հաղորդում» է ուղարկել ՀՀ Մարդու իրավունքերի պաշտպան Արմեն Հարությունյանին, Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Հաղրոդման մեջ մասնավորապես ասված է. «2008 թվականի նոյեմբերի 21-ին ես` Զարուհի Փոստանջյանս նախաձեռնել եմ ոչ զանգավածային միջոցառում` բողոքի ակցիա ՀՀ արտաքին գործերի նախարարության առջև: Բողոքի ակցիայից հետո ես և ակցիայի մասնակիցները ցանկանալով իրացնել մեր սահմանադրական իրավունքը փորձել ենք քայլերթ անցկացնել Երևանի փողոցներով: Սակայն ՀՀ ոստիականության աշխատակիցները Ռոբերտ Մելքոնյանի և Արայիկ Պետրոսյանի գլխավորությամբ խոչընդոտ են հանդիսացել մեր քայլերթին: Արգելքի վերաբերյալ տեղեկացրել եմ ՀՀ մարդու իրավունքերի պաշտպանի գրասենյակին, որի ներկայացուցիչը ականատես է եղել ոստիկանների կողմից կազմված «պատին»: Ոստիկանները, փաստորեն, չարաշահելով իրենց պաշտոնական դիրքը, ինձ և բողոքի ակցիայի մասնակիցներին թույլ չեն տվել քայլերթ անցկացնել Երևանի փողոցներով: Նշեմ, որ միջոցառման մասնակիցների թվաքանակը չէր գերազանցում 99-ը: Օրեր առաջ նույն ոստիակնության աշխատակիցները փորձել են խոչընդոտել մեկ այլ քայլերթ, որը նրանց չի հաջողվել: ՀՀ ոստիկանության կողմից այս արատավոր երևույթը դարձել է գործելակերպ: Ոստիկանները, չարաշահելով իրենց պաշտոնական դիրքը և թույլտվություն ստանալով իրենց վերադաս ղեկավարությունից, խոչընդոտում են մեզ իրացնել մեր սահմանադրական իրավունքերը: Հիմք ընդունելով վերոգրյալը խնդրում եմ օրենքով սահմանված կարգով համապատասխան ընթացք տալ սույն հաղորդմանը» Հաղորդման վերջում ստորագրել է Զարուհի Փոստանջյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել