HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահրամ Աթանեսյան. «Մեր պատկերացումը պաշտպանելու ենք մինչև վերջ»

ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահրամ Աթանեսյանն օրերս հայտարարել էր, որ Հայստանում վերջին քննարկումները և քաղաքական դաշտում, տեղեկատվական ու փորձագիտական մակարդակով կարող են ստեղծել այնպիսի տպավորություն, որ հայ իրականության մեջ ղարաբաղյան կարգավորման մասին չկա վերջնական միասնական հայեցակարգ: «Հետքի» այն հարցին, թե արդյոք կա՞ մեկ միասնական տեսակետ Ղարաբաղում, Վ. Աթանեսյանը այսօր «Տեսակետ» ակումբում տեղի ունեցած ասուլիս ժամանակ պատասխանեց. «Լեռնային Ղարաբաղում կա հարցի կարգավորման մեկ միասնական տեսակետ`ԼՂՀ միջազգային ճանաչում`Արցախի ժողովրդի համար ընդունելի սահմաններում և անվտանգության ազգային համակարգի գերակայության պայմաններում»: Իսկ այն հարցին, թե Արցախում կա՞ հստակ պատկերացում, թե ինչպես պետք հասնել խնդրի վերջնական կարգավորմանը, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիեն վերջերս Հայաստանում հայտատարել էր, որ ինքը չունի բանաձև: «Եթե մենք հարցին մոտենանք ֆորմալ առումով, թե ով է ստորագրելու և երբ է ստորագրելու, ապա դա ոչ ոք չի կարող գուշակել: Եթե հարցին վերաբերում ենք սկզբունքորեն, ապա, այո´, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ձևավորված է հստակ պատկերացում կարգավորման մասին, կարգավորման պայմանագրի և պայամանգրի իրացման մեխանիզմների շուրջ, և այդ պատկերացումը պաշտպանելու ենք մինչև վերջ»,- ասաց Վ. Աթանեսյանը: Սակայն կոնկրետ մեխանիզմներ նա այդպես էլ չնշեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter