HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մարտի 1-ին դիպուկահարի հրազենից ոչ ոք չի վնասվել»

Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ մարտի 1-ին ոստիկանության զորքերի կազմում եղել է նաեւ 1 դիպուկահար, ով հարցաքննվել է դեռեւս 2008 թ. հունիսին: Սակայն «Փորձաքննությունների եզրակացությունների համաձայն՝ անկարգությունների ժամանակ հրազենային մարմնական վնասվածք ստացած անձանց մարմնից, ինչպես նաեւ մահացած անձանց դիակներից հանված գնդակներից ոչ մեկը չի արձակվել դիպուկահարի հրացանից»,- ըստ գլխավոր դատախազության կայքէջի` ասել է Աղվան հովսեփյանը: Աղբյուրի փոխանցմամբ`անդրադառնալով կիրառված հատուկ միջոցներին`գլխավոր դատախազը նշել է, որ Հայաստանի փորձագիտական հաստատությունների փոխանցմամբ` փորձաքննությունների գործող մեթոդոլոգիան հնարավորություն չի տալիս իրականացնել նույնացում եւ միջազգային փորձագետների օգնությունը մնում է արդիական: Թ.Համմարբերգը տեղեկացրել է, որ այդ հարցը քննարկել է մի քանի արտասահմանյան այլ փորձագետների հետ եւ կտրամադրի Մեծ Բրիտանիայում աշխատանքի մեծ փորձառություն ունեցող մի փորձագետի տվյալներ, ով կարող է օգտակար լինել հայ փորձագետներին եւ քննչական մարմնին: Ա. Հովսեփյանը հանձնարարել է կազմակերպել փորձագետի հրավերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter