HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հող հանձնողը` դավաճան»

Այսօր «Միացում» նախաձեռնությունն արտգործնախարարության շենքի մոտ բողոքի ակցիա էր կազմակերպել, որն ուղեկցվում էր «Հող հանձնողը` դավաճան» վանկարկումներով: «Մենք պահանջում էինք Նալբանդյանի հետ հանդիպում, բայց նա տեղում չէր, մենք այնքան կգանք մինչև մեզ ընդունի, ինքը պարտավոր է ընդունել ՀՀ քաղաքացիներին»,- ասաց «Միացում» նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանը: 30 րոպե անց հավաքվածները փորձեցին շարժվել դեպի Հյուսիսային պողոտա, բայց ոստիկանությունը ԱԳՆ շենքի կողքին օղակ կազմեց և արգելեց նրանց բարձրանալ: Այդ ընթացքում էլ ընթերցվեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ուղղված նամակը, որով վերջինիս զգուշացվում է, որ «Հայաստանի ազատագրված տարածքի որևէ հատվածի ենթադրվող հանձնումը` Հայոց պետականության հիմքերը քայքայելուն միտված ծանրագույն պետական հանցագործություն է»: ««Միացում» ազգային նախաձեռնությունը պահանջում է անհապաղ դադարեցնել Հայաստանի ազատագրված տարածքի նկատմամբ պետականակործան զիջումներին ընդառաջ գնալու բանակցային քաղաքականությունը, արագ և վճռական քայլեր ձեռնարկել ազատագրված տարածքները վերաբնակեցնելու, ինչպես նաև ՀՀ միջազգային իրավունքով վերապահված ԼՂՀ սահմանադրական ողջ տարածքում ՀՀ ինքնիշխանությունը վերականգնելու ուղղությամբ»,- մասնավորապես նշված է արտգործնախարարին հասցեագրված նամակում: «Միացման» անդամներն արտգործնախարարության շենքի մոտ մնացին այնքան ժամանակ, մինչեւ ժամանեցին Մարդու իրավունքների պաշտպանի գերասենյակի աշխատակիցները եւ արձանագրեցին, որ ոստիկանները խոչընդոտում են ակցիայի մասնակիցների ազատ տեղաշարժվելու իրավունքը: Իսկ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պատրաստվում է կատարվածի մասին բարձրաձայնել ԱԺ ամբիոնից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter