Թատերական ռիժիսուրայի երրորդ հանրապետական փառատոնը սկսված է
Մշակույթի նախարարությունը եւ Հայաստանի թատերական գործիչների միությունը նոյեմբերի 21-ից 28-ը անցկացնելու է երիտասարդ թատերական ռիժիսուրայի երրորդ հանրապետական փառատոնը: Այս մասին հաղորդում է Մշակույթի նախարարության մամլո ծառայությունը:
Երիտասարդ ստեղծագործողների (բեմադրիչ, դերասան եւ թատերական նկարիչ) առաջին հանրապետական փառատոնն անցկացվել է 2006 թ.` հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Երվանդ Ղազանչյանի նախաձեռնությամբ: Երկրորդ փառատոնը նվիրվել է երիտասարդ բեմադրիչներին եւ 2007 թ. անցկացվել Գյումրիում:Աաղբյուրի փոխանցմամբ` այս տարվա փառատոնն իր բնույթով բազմաժանր է. խաղացանկում կան և դասական, և ժամանակակից հեղինակների գործեր: Փառատոնային ներկայացումներից չորսը ֆինանսավորվել է ՀԹԳ միության կողմից և ցուցադրվելու են ՀԹԳՄ դահլիճում: «Աշխատանքներին ընդգրկվելու են և ակտիվորեն մասնակցություն են ցուցաբերելու երիտասարդ թատերագետներ, թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետի ավարտական կուրսի ուսանողներ, որոնք համդես կգան իրենց մասնագիտական խոսքով և լայնորեն կլուսաբանեն բեմադրությունները»,- տեղեկացնում է մշակույթի նախարարության մամլո ծառայությունը:Երրորդ փառատոնին Գյումրին կմասնակցի մեկ ներկայացումով, իսկ Վանաձորը` երկու:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել