HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դատապարտում ենք Էդիկ Բաղդասարյանի դեմ այս այլանդակ հարձակումը»

Ասել է Նյու Յորքում գործող «Լրագրողների պաշտպանության կոմիտեի» Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ծրագրերի տնօրեն Նինա Օգնիանովան` նոյմբերի 17-ի երեկոյան «Հետքի» խմբագրի դեմ իրագործված բռնարարքի կապակցությամբ: Նա կոչ է արել Հայաստանի իշխանություններին ամբողջական հետաքննություն իրականացնել ու պատասխանատվության ենթարկել հարձակվողներին: «Իշխանությունները չպետք է անպատիժ թողնեն լրագրողների դեմ հարձակումները, որոնց նպատակն է լռեցնել հետաքննական լրագրությունը»,- նշել է Նինա Օգնիանովան: «Լրագրողների պաշտպանության կոմիտեն» նշել է նաեւ, որ Բաղդասարյանը ճանաչված հետաքննող լրագրող է, լուսաբանում է Հայաստանի կառավարությունում առկա կոռուպցիոն երեւույթները, իսկ վերջերս անդրադառնում էր հանքարդյունաբերության ոլորտում տեղ գտած չարաշահումներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter