HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստորքագրահավաքով թեմի առաջնորդին չեն հեռացնում

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի միջև առաջացած խնդիրի շուրջ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը պարզաբանեց, որ կազմակերպված ստորագրահավաքով երբևէ չի կարող պաշտոնաթող արվել որևէ առաջնորդ, որովհետև առաջնորդները բացառապես նշանակվում են ամենայն հայոց հայրապետի կողմից գերագույն հոգևոր խորհրդի հավանությամբ: “Մենք ցավում ենք, որ նման խնդիր է առաջացել թեմի առաջնորդի և քաղաքապետի միջև, որը, կարծես թե, արդեն անձնական հարթություն է փոխադրվում: Կարծում եմ, որ այս խնդրի առնչությամբ պարզաբանումներ դեռ կլինեն”,- “Հայելի” ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ մանրամասնեց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենը: Տեր Վահրամի խոսքով` ստորագրահավաք կազմակերպողները պատճառաբանում են, որ իրենց թեմի համար այս առաջնորդը հարմար չէ, այնտեղ հնչում է նաև քաղաքապետի հասցեին նախընտրական փուլում հնչեցրած քննադատությունները, վերջին տարիներին տարբեր խնդիրների առնչությամբ նրանց տարաձայնությունները: Հիշեցնենք, որ վերջերս խիստ սրվել էին Շիրակի հոգևոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի և Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարաբերությունները: Պատճառը` քաղաքապետի հասցեին Սրբազանի հնչեցրած քննադատական մեղադրանքներն էին եկեղեցու հողերը յուրացնելու մեջ: Մամուլում տարածված այն տեղեկությունը, որ հենց քաղաքապետն է ստորագրահավաքի կազմակերպիչը, Տեր Վահրամը դեռ ապացուցված չի համարում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter