HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայաստանի եւ Արցախի հարաբերությունները պետք է ամրագրվեն պայմանագրերով»

2009 թ. ՀՀ-ԼՂՀ միջպետական հարաբերությունների համար նոր փուլ կարող է սկզբնավորվել: Այսպիսի կանխատեսում է անում ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: Խոսքը, ըստ նրա, պայմանագրերով ամրագրված հարաբերությունների մասին է, եթե դա երկու կողմի համար ընդունելի կլինի: «Եթե կողմերի համար ընդունելի կլինի, որ ՀՀ-ն հանդես կգա ԼՂՀ անկախության ճանաչմամբ, ապա դա էլ տարբերակ է: Եթե կողմերի համար աշխարհաքաղաքական վիճակը այնքան բարենպաստ կլինի, որ Հայաստանը կհայտարարի, որ ԼՂՀ-ն ընդհանրապես որպես անկախ պետություն չի, այլ Հայաստանի մաս է, դա էլ տարբերակ է: Բայց ես կարծում եմ, որ ներկա կացությունը եւ տարածաշրջանային ներկա դասավորվածությունը հնարավորություն է ընձեռում, որպեսզի 2009 թ. ԼՂՀ-ՀՀ հարաբերությունները առայժմ դրվեն պայմանագրային հիմքերի վրա»,- «Հետքի»հետ զրույցում նշեց Վահրամ Աթանեսյանը: Ամեն դեպքում, Վահրամ Աթանեսյանի կարծիքով, որպեսզի ԼՂՀ ժողովուրդը իրեն անվտանգ զգա, որպեսզի ղարաբաղյան կարգավորման շուրջ հասարակության եւ իշխանությունների բաց երկխոսությունը եւ քննարկումներն ընթանան նորմալ, ոչ հիստերիկ մթնոլորտում, դրա համար անհրաժեշտ է, որ ՀՀ-ԼՂՀ հարաբերություններն ամրագրվեն պայմանագրերով: «Մարդիկ պետք է վստահ լինեն, որ Հայաստանը մեր անվտանգության երաշխավորն է: Մնացած բոլոր առումներով այդ զգացողությունը կա` միասնական դրամավարկային, բանկային համակարգ, սոցիալական ինֆրաստրուկտուրան գրեթե նույն է եւ այլն: Այս առումով պաշտպանված ենք, բայց զուտ անվտանգության երաշխիքների առումով, կարծում եմ, հասարակության մեջ կա թերարժեքության մի զգացողություն»,- նկատել է ԱԺ պատգամավորը: Նրա կարծիքով, պայմանագրային հիմքերի վրա պետք է դրվի նաեւ տեղեկատվության, արտաքին քարոզչության եւ արտաքին քաղաքականությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter