Կազմակերպիչները կիսապետությանը ձգտողներն էին
Այսօրվ ասուլիսում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մեկնաբանեց նաեւ արտասահմանցի լրագրողին Սամվել Նիկոյանի տված հարցազրույցը: Հիշեցնենք, որ Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Նիկոյանն ասել էր, որ «մարտի 1-ին ոստիկանության սպառազինության մեջ եղել է նաեւ մեկ դիպուկահար»:
«Ես Նիկոյանի հետ դեռ չեմ խոսել, բայց վստահ եմ, որ ովքեր ցանկանում էին երկրում իշխանությունը յուրացնել ոչ սահմանադրական ճանապարհով, նրանք էլ օգտվել են դիպուկահարների ծառայություններից»,- ասաց Գ. սահակյանը:
Լրագրողները փորձեցին ճշտել, թե արդյոք վերջինս նկատի՞ ունի, որ դիպուկահարները գործել են Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանով: Աժ պատգամավոր Գ. Սահակյանը պատասխանեց, որ չգիտի` Տեր-Պետրոսյանի հրամանո՞վ են գործել, թե՞ նրան կարգադրողների. «Իշխանություններին ձեռք չէր տալիս նման իրավիճակը, քանի որ նրանք կոչ էին անում համաձայնության: Դա օտար ափերի շունչն է` Հայաստանը տեսնել կիսապետություն: Այդ կիսապետությանը ձգտող մարդիկ էլ կազմակերպել են ամեն ինչ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել