Սահակյանի համար ընդդիմությունը վաղուց ճանապարհը կորցրել է
Ընդդիմության լռությունը ոչ թե իշխանություններին սատար կանգնելու նպատակով էր, այլ որովհետեւ ընդդիմության գործընթացը սպառվել էր: Նման կարծիքի է ՀՀԿ խմբակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը:
Ընդդիմության արձագանքներին, սակայն, Գ. Սահակյանը դրական է վերաբերում, որովհետեւ ընդդիմությունը, կորցնելով իր ակտիվությունը, տեսակետ ամրապնդեց, որ ընդունելի է իշխանությունների դիրքորոշումը. «Ձեր նշած ընդդիմությունը, որը ինձ համար ոչ փափուկ է, ոչ կարծր, ոչ ուժեղ է, վաղուց իր կորուսյալ ճանապարհի որոնումների մեջ է»:
ԵԽ մարդու իրավունքի հարցերի հանձնակատար Թոմաս Համմարբերգի այցի մեջ , ըստ Գ. Սահակյանի, ընդդիմությունը փորձում է ներկայացնել, որ իշխանությունը մի դրության մեջ է, որը պարտադրում է պատասխան տալ ուրիշներին. «Ոչ մի կառույց, ոչ մի միավոր, ոչ մի քաղաքական ֆորում պատժիչ մեքենա չի կարող հանդիսանալ Հայաստանի նկատմամբ»,- ասում է ՀՀԿ խմբակցության ղեկավարը` բավարար համարելով իշխանությունների որդեգրած քաղաքականության արդյունքները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել