HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գալուստ Սահակյան. «Երեկ ձեւավորվեց հասարակական քննարկումների մոդելը»

«Գնահատելի է խորհրդակցությունը, որովհետեւ կարծես թե ձեւավորվում է քաղաքական նոր մշակույթ, որը նոր ազդեցություն կունենա երկրի կայունության վրա»: ՀՀԿ խմբակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանն այսօր «Ուրբաթ» ակումբում այսպես գնահատեց նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը: Ըստ պատգամավորի ունեցած իմֆորմացիայի` յուրաքանչյուր քաղաքական ուժ ներկայացրել է իր տեսակետը եւ մեկ հարցում բոլորը համամիտ էին` Ղարաբաղի կարգավիճակի հարցը. «Հասարակական քննարկումների մոդելը ձեւավորվեց հենց երեկ»- ասաց Գ. Սահակյանը: Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Գալուստ Լրագրողների այն հարցին, թե ի՞նչ սահմաններով պիտի լուծվի Արցախի կարգավիճակի հարցը, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ երբ կլինի կարգավիճակը, այն ժամանակ կծավալվեն քննարկումներ, եւ կներկայացվեն սահմանների մասին տեսակետներ: «Հետքի» այն հարցին, թե կարգավիճակի դիմաց ինչպիսի՞ փոխզիջումների է պատրաստ ՀՀԿ-ն, Գ. Սահակյանը պատասխանեց, որ երբ Ադրբեջանը ներկայացնի իր փոփզիջումները, իրենք էլ կներկայացնեն ՀՀԿ-ի համար ընդունելի տարբերակները: Իսկ թե ինչո՞ւ քննարկումներին չեն մասնակցել ՀԱԿ-ի ներկայացուցիչները, պատգամավորի համար պարզ է, որովհետեւ նրանք վաղուց ոչ մի բանի չեն մասնակցում. «Պարզապես մեսիջներն այնպես ուղարկեցին հասարակության մեջ, որ իբր դեկտեմբերին խնդիրը արդեն լուծվելու է, եւ շահարկման միջոցով փորձեցին քաղաքական առաջընթաց ձեւավորել»: Ըստ Գալուստ Սահակյանի` ընդդիմադիր հատվածում ոչ միայն ՀԱԿ-ն է, այլ նաեւ բոլոր նրանք, ովքեր կոալիցիայում չեն եւ աջակից չեն կոալիցիոն կուսակցություններին. «Խորհրդակցությանը մասնակցում էին Պարույր Հայրիկյանը, կոմունիստները, որոնք ընդդիմադիր են համարվում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter