HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ըստ ՆԺԿ-ի` Սմբատ Այվազյանը քաղբանտարկյալ է

Նոր Ժամանակներ կուսակցությունը տարածել է հայտարարություն, ըստ որի`«...կուսակցությունը գտնում է, որ 2008թ. նախագահական ընտրություններին ակտիվ ընդդիմադիր դիրքորոշում որդեգրած անձին` Սմբատ Այվազյանին 2 տարվա ազատազրկման դատապարտելը քաղաքական պատվերի հետևանք է, իսկ Սմբատ Այվազյանը` քաղաքական բանտարկյալ: Բացառապես ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների հիման վրա քաղաքական ակտիվ դիրքորոշում ունեցող գործչին ազատազրկելը և հասարակությունից մեկուսացնելը քաղաքական հաշվեհարդարի վառ օրինակ է»: Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը պետեկամուտների նախկին նախարար, «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար Սմբատ Այվազյանին մեղավոր ճանաչեց իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ զսպանակավոր մահակ ունենալու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter