Թուրքիայի եւ Հայաստանի արտգործնախարարները կհանդիպեն
Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը եկող շաբաթ Ստամբուլում Հայաստանի իր գործընկերոջ հետ կքննարկի Հայաստանի պնդումները 1915թ. իրադարձությունների վերաբերյալ”: Այս մասին Bloomberg News -ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Բուրաք Օզուգերգինը: Վերջինիս խոսքերով` Բաբաջանը Էդվարդ Նալբանդյանի հետ կբանակցի Ստամբուլում նոյեմբերի 24-ին: “Երկու ղեկավարները կքննարկեն երկկողմ հարցեր` այդ թվում նաեւ 1915թ. իրադարձությունները եւ միգուցե տարածաշրջանային խնդիրներ, որոնք կարող են ընդգրկել Ադրբեջանի հետ հարաբերությունները”,- ասել է Օզուգերգինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել