HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի արտգործնախարարին ընդունել է Լատվիայի նախագահը

Երեկ պաշտոնական այցով Լատվիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունել է Լատվիայի Հանրապետության նախագահ Վալդիս Զատլերսը: Վերջինս նշել է, որ Լատվիան շահագրգռված է բարակեմական Հայաստանի հետ հարաբերությունների առավել խորացման եւ ամրապնդման մեջ: Հիշատակելով այս տարվա սեպտեմբերին նախագահ Սերժ Սարգսյանի հետ Նյու-Յորքում տեղի ունեցած հանդիպումը, Վալդիս Զատլերսը հայտնել է, որ ցանկություն ունի հաջորդ տարվա ընթացքում այցելել Հայաստան: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը: Աղբյուրի փոխանցմամբ` արտգործնախարարը Լատվիայի նախագահին ներկայացրել է արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցային գործընթացը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունները: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստան - Եվրոպական Միություն հարաբերություններին: Ի նկատի ունենալով եվրաինտեգրման բնագավառում Լավիայի կուտակած փորձը` նախագահ Զատլերսը պատրաստակամություն է հայտնել համակողմանի աջակցություն ցույց տալ Հայաստանին այդ ուղղությամբ: Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը այցելել է Ռիգայի հայկական Սուրբ րիգոր Լուսավորիչ եկեղեցի, ուր հանդիպել է եկեղեցական խորհրդի անդամներին: Իսկ օրվա երկրորդ կեսին, ավարտելով Լատվիա պաշտոնական այցելությունը, արտգործնախարար Նալբանդյանը մեկնել է Էստոնիա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter