HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Թոմաս Համմարբերգին

Երեկ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ, որին ուղեկցում էին ԵԽ ՄԻ հանձնակատարի խորհրդական Բոյանա Ուրումովան և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Սիլվիա Զեհեն: Այս մասին հայտնում է Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԽԽՎ 1609, 1620 բանաձևերի կատարման ընթացքը, շարունակվող քաղաքական դատավարությունները ինչպես նաև քաղբանտարկյալներին առնչվող այլ խնդիրներ: Քննարկվել են նաև նորաստեղծ փաստահավաք խմբի գործունեության հետ կապված հարցեր: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազայանը, Ավետիս Ավագյանը ու Վլադիմիր Կարապետյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter