HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խորհրդակցությունների ձեւաչափը լինլու է փակ

Նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ Արցախի խնդրին նվիրված խորհրդակցությանն այսօր մասնակցել են 50 կուսակցությունների ղեկավարներ` չնայած հրավիրված են եղել 74 կուսկցություններից 65-ի ղեկավարները: Նախագահի կայքէջի փոխանցմամբ` հանդիպման սկզբում Ս. Սարգսյանը նախ շնորհավորել է ներկաներին` շախմատի համաշխարհային օլիմպիադայում մեր մարզիկների փայլուն ելույթի համար, այնուհետեւ խոստացել է, որ նման քննարկումներ եւ խորհրդակցություններ կանցկացվեն պարպերաբար ու կլինեն տարբեր թեմաներով: Այնուհետև, անդրադառնալով, խորհրդակցության ձևաչափին, նա ընդգծեց, որ այն փակ է լինելու, ներկաները կարող են իրենց հրապարակային խոսքում հղում անել խորհրդակցության ժամանակ հնչած մտքերին, սակայն առանց նշելու թե կոնկրետ ովքեր են այդ մտքերի հեղինակները: Դա, ըստ նախագահի, հնարավորություն կտա կուսակցապետերին ավելի ազատորեն արտահայտել իրենց կարծիքները: Քննարկում` "Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը" թեմայով “Այսպիսի խորհրդակցությունների կարեւորությունը, ըստ իս, առաջին հերթին միմյանց լսելն է, կարծիքների եւ մոտեցումների բազմազանությունը հասկանալը, մեր երկրի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրների շուրջ միասնաբար խորհելը, հնարավորության դեպքում` առանձին հարցերի վերաբերյալ միասնական դիրքորոշման ձեւավորումը: Մեր քննարկումներն այսօր, եւ այսուհետ, անցկացվելու են, այսպես ասած` առանց հղումների, "փակ քննարկում" ձեւաչափով: Այս ձեւաչափը հնարավորություն կտա, որպեսզի բոլոր մասնակիցներն անկաշկանդ ներգրավվեն քննարկումներին եւ ազատ լինեն ցանկացած մոտեցում արտահայտելու հարցում”,- ասել է նախագահ Սարգսյանը: Նրա բացման խոսքից հետո ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ ծավալված քննարկումը տեւել է շուրջ հինգ ժամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter