Հիմնադրամը կառուցում է տնտեսումների հաշվին
“Լինսի” հիմնադրամի կառավարման խորհրդի որոշմամբ նախագծերի օպտիմալացման շնորհիվ առաջացած տնտեսումների հաշվին կառուցվում է Կոմիտասի պողոտայի Տիգրանյան-Շիրվանզադե հատվածը, որը ծրագրով նախատեսված չէր: Այս մասին տեղեկացնում է տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայությունը:Աղբյուրի փոխանցմամբ` փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, “Լինսի” հիմնադրամի կառավարման խորհրդի ղեկավար Արմեն Գեւորգյանն այսօր առավոտյան այցելեց շինարարական տեղամաս` ծանոթանալու աշխատանքների ընթացքին£
Ասֆալտապատման աշխատանքներն ավարտված են, եզրաքարերն` ամբողջությամբ տեղադրված: Կատարվել է նաեւ փողոցի երթեւեկային մասի նշագծումը: Տարածքի բարեկարգման աշխատանքներն ամբողջությամբ կկատարվեն առաջիկա տասն օրերի ընթացքում, որով կավարտվի Կոմիտասի պողոտայի տվյալ հատվածի կառուցումը, ինչի ընդհանուր արժեքը կազմել է 111 մլն դրամ£
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել