HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատ խոսքն ու բազմակարծությունն այլընտրանք չունեն

Նոյեմբերի 17-ի երեկոյան «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանի նկատմամբ կիրառված բռնարարքի կապակցությամբ դատապարտող հայտարարություն են տարածել նաեւ 27 կազմակերպություններ:“Խորին վրդովմունքով ընդունեցինք հայտնի լրագրող և հասարակական գործիչ, “Հետաքննող լրագրողներ” հասարակական կազմակերպության նախագահ Էդիկ Բաղդասարյանի նկատմամբ իրագործված անմարդկային բռնությունը: Այս արարքը մեկ անգամ ևս փաստում է, որ մեզանում լրջորեն վտանգված է ազատ խոսքն ու հրապարակայնությունը, որոնք կոնկրետ երկրի ժողովրդավարացման կարևորագույն ցուցիչներ են: Վստահ ենք, որ սա մարտահրավեր է նաև մեր պետությանը, իրավապահ մարմիններին, որոնք կոչված են պաշտպանելու քաղաքացիների ազատ արտահայտվելու և առահասարակ կյանքի իրավունքը: Դատապարտելով այս ստորացուցիչ արարքը, միաժամանակ հույս ենք հայտնում, որ դեպքը արագ կբացահայտվի և բոլոր մեղավորները կստանան արժանի պատիժ: Կարծում ենք միայն այս դեպքում հնարավոր կլինի հանրությանը մատուցել արդարադատության իրական, օրինակելի նախադեպ: Ազատ խոսքն ու բազմակարծությունը մեր երկրում այլընտրանք չունեն: «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հ/կ «Արեգ գիտամշակութային երիտասարդական ասոցիացիա» հ/կ «Հայ պետական ծառայողների միություն» հ/կ «Հայաստանի եվրոպական շարժում» հ/կ Շահերի պաշտպանության ոչ կառավարական կազմակերպությունների կոալիցիա «ՄԱԿ-ի հայկական ասոցիացիա» հ/կ «Հավաստի տեղեկատվության քաղաքացիական նախաձեռնություն» հ/կ «Հասարակական քարոզչություն» հ/կ «Համայնքային նախաձեռնությունների և քարոզչության կենտրոն» հ/կ Հայաստանի իրավաբանական հիմնադրամ «Խաչակիր» մշակութային հ/կ «Հայ գերմանական ընկերություն» հ/կ «Պրոգրես սոցիալական հետազոտությունների կենտրոն» հ/կ Փոքր և միջին բիզնեսի զարգացման հինադրամ «Օտարերկրյա ներդրումների և համագործակցության ասոցիացիա» հ/կ Հավասար հնարավորությունների աջակցման հիմնադրամ «Գոյատևում» բարեգործական հ/կ «Գործուն մասնակցության աջակցման կենտրոն» հ/կ «Ինտեգրացիայի և ժողովրդավարության կենտրոն» հ/կ «Զարթոնք 89» հ/կ «Արդիական տեխնոլոգիաների մասնագետների ասոցիացիա» հ/կ «Ինֆորմացիոն և կոմունիկացիոն տեխնոլոգիաների կենտրոն» հ/կ «Տեղական ինքնակառավարման զարգացմանն աջակցող տեղեկատվական ուսուցողական կենտրոն» հ/կ ««ՏԻՐԻՍ» քաղաքական և տնտեսական հետազոտությունների կենտրոն» հ/կ «Հյուման Դիգնիթի ընդ Փիս» հիմնադրամ «Հայկական մեդիա խումբ տեղեկատվական և իրավական կենտրոն» հ/կ «Մուղնի» հ/կ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter