Մեկնարկեց «Ծրագրավորման բաց մրցույթը»
Այսօր Նովոստի միջազգային մամուլի ակումբում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարվեց «Ծրագրավորման բաց մրցույթ»-ի մեկնարկը, որի նպատակն է բացահայտել մինչև 30 տարեկան տաղանդավոր ծրագրավորողների: Նրանք պետք է ունենան մրցունակ գիտելիքներ ծրագրավորող լեզուներից որևէ մեկում (C++, Java):Մրցույթն իրականացնում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը ՀՀ էկոնոմիկայի նախարարության, «Սան Մայքրոսոֆթ» կորպորացիայի, ԱՄՆ զարգացման գործակալության և ՏՏ ձեռնակությւոնների հետ համատեղ:
«Պետական և մասնավոր ուժերը ներդնելով և նմանատիպ խթանների միջոցով պետք է այնպես անել, որ ծրագրավորման և տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) և մյուս ենթաոլորտների նկատմամբ հետաքրքրությունը չկորի, նրանք հասկանան, որ ճիշտ մասնագիտություն են ընտրել ու կունենան իրենց տեղն ու աշխատանքը Հայաստանում»,- ասաց է «Ձեռնարկություների ինկուբատոր» տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
Ըստ նրա՝ պետք է այնպես անել, որ երկրից դուրս գտնվող երիտասարդներն էլ հասկանան, որ այս ոլորտի նկատմամբ երկրում կա հատուկ վերաբերմունք, և ժամանակն է վերադառնալ հայրենիք ու իրենց ընդունակությունները ներդնել հայրենիքում:
Մրցույթը կանցկացվի 3 փուլով` ընտրական փուլ (դեկտեմբերի 5), անհատական մրցույթ (դեկտեմբերի 8), թիմային մրցույթ (դեկտեմբերի 15): Երիտասարդներից պահանջվում է լուծել խնդիրներ 3 ժամվա ընթացքում, որոնք ստուգվում են ավտոմատ կերպով: Ե՛վ թիմային, և՛ անհատական մրցույթներում առաջին 3 տեղ զբաղեցրածները կստանան դրամական պարգևներ:
Բ. Ենգիբարյանի համոզմամբ՝ անաչառառությունն է հիմնական պատճառը, որ արդեն 5 տարի է երիտասարդները մեծ ակտիվությամբ մասնակցում են, և դա խոսում է այն մասին, որ մրցույթը դաշտում որոշակի վարկանիշ ունեցող միջոցառում է:
Տեղեկատվական Տեխնոլոգիաների Ձեռնարկությւոնների միության նախագահ Կ. Վարդանյանը այս մրցույթը համեմատում է սպորտային մրցութների հետ, այսինքն՝ նպատակն այն է, որ երիտասարդները «ֆորմայի մեջ մնան», որպեսզի օբյեկտիվ ցուցանիշ լինի՝ ով է լավ, և ով է վատ:
Սակայն Կարեն Վարդանյանը կարծում է, որ մեր երկրում լուրջ հետընթաց կա տնտեսության մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հետ կապված. «Դա լուրջ հետընթաց է, տնտեսության մեջ ՏՏ օգտագործման առումով գտնվում ենք 106-րդ տեղում՝ մեզնից առաջ թողնելով 20 աֆրիկյան պետություններ»: Կ. Վարդանյանը այդ խնդրի լուծումը տեսնում է ճիշտ պետական քաղաքականության մեջ, այսինքն՝ խնդրի լուծումը կախված է պետության նպատակադրումից, երբ որ նա կդնի ամբիցիոզ խնդիրներ 5, 10 տարի կտրվածքով ինչ-որ կոնկրետ քայլեր կատարելու համար:
Հետքի այն հարցին, թե ինչու են արտադրողները խուսափում ՏՏ-ն օգտագործել, եթե իրենց համար էլ դա արդյունավետ կլինի, Կ Վարդանյանը ասաց. «Արդյունաբերողը աշխատում է ագրեսիվ դաշտում, տնտեսությունն ուղղված է դրսից ներկրելու և ներսի արտադրողին չխրախուսելու վրա, այդ պայմաններում մարդը մի կերպ արտադրում է և տեղեկատվական տեխնոլոգիաներ ներդնելու ռեսուրսներ չունի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել