HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Հարությունյանը հանդիպել է Թոմաս Համերբերգին

Այսօր մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թամաս Համերբերգի հետ: Այս մասին տեղեկացնում է օմբուդսմենի կայքէջը: Աղբյուրի փոխանցմամբ`պաշտպանը դրական է գնահատել փաստահավաք խմբի ստեղծումը և նշել է, թե սա առաջընթաց քայլ է, որ նախագահի կարգադրությունը որևէ հակասահմանադրական դրույթներ չի պարունակում և նպատակահարմար է միջազգային փորձագետների մասնակցությունը փաստահավաք խմբի աշխատանքներին: Մարտի 1-2-ի իրադարձությունների գործով կալանավորների հարցին անդրադառնալով` Ա. Հարությունյանը մտահոգություն է հայտնել “Յոթի գործով” կալանվորված անձանց փաստաբանների ներկայացրած խնդիրների վերաբերյալ: Համարելով գործերի նմանատիպ ընթացքը միակողմանի և ոչ օբյեկտիվ` նա նշել է, որ վտանգվում է հանրապետության հեղինակությունը, և ի հայտ են գալիս իրավագիտության մեջ նոր հասկացություններ: Պաշտպանը միաժամանակ գոհունակություն է հայտնել դատարանի կողմից “Յոթի գործով” կալանավորների գործերին ծանոթանալու ժամկետի երկարաձգումը: “Խոսելով ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ բռնությունների մասին` պաշտպանը կարծիք հայտնեց, որ բռնության մշկույթ ձևավորողները, չեն կարող երաշխավորված լինել բռնության զոհ դառնալուց: Սա նույնպես վտանգում է երկրի կայունությունը: Ա. Հարությունյանը նշեց նաեւ, որ մեղավորներին չբացահայտելու դեպքում ճիշտ կլինի քննարկել օպերատիվ հետախուզական աշխատանքները ղեկավարող պաշտոնյաների մասնագիտական որակավորման հարցը”,- փոխանցում է օմբուդսմենի կայքէջը: Պաշտպանը ներկայացրել է նաև համաներման և ներման ինստիտուտների տարբերությունը եւ նշել, որ համաներման համար չի պահանջվում դատարանի վերջնական վճիռը, ինչպես նաև մեղքի ընդունումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter