Խորհրդակցությունը դրական արդյունքներ կտա
ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը ողջունեց Ղարաբաղի կարգավորման գործընթացի վերաբերյալ Մարզահամերգային համալիրում մեկնարկած խորհրդակցությունը: Խորհրդակցությունը, որին մասնակցում են Հայաստանում գրանցված կուսակցությունների ներկայացուցիչները, հրավիրել էր նախագահ Սերժ Սարգսյանը:
Արեւիկ Պետրոսյանը կարծում է, որ սա երկխոսության տարբերակ է. "Սա լսելու, իրազեկելու, ամբիոն ստեղծելու տարբերակ է, որպեսզի հնարավոր լինի հստակեցնել մոտեցումները, պարզել առաջացած հարցերը երկխոսության միջոցով, եւ ստանալ ելք": Ա. Պետրոսյանը գտնում է, որ խորհրդակցությունը կտա իր դրական արդյունքները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել