HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր մանրամասներ

Երեք օր առաջ «Հետքը» տեղեկացրել էր, որ նոյեմբերի 16-ին` ժամը 23.30-ի սահմաններում, «Դոն Կիխոտ» ռեստորանից հրազենային վնասվածքով «Էրեբունի բժշկական կենտրոն» էր տեղափոխվել 51-ամյա Մարտին Ս.-ն, ով, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չէր հայտարարություն տալու: Այսօր ոստիկանության կայքէջը փոխանցում է, որ նոյեմբերի 18-ին մեղայականով ոստիկանություն է ներկայացել 31-ամյա Ռաֆայել Մ.-ն, հանձնել է դատարկ պահունակով «Վալտեր» տիպի ատրճանակը եւ խոստովանել, որ տվյալ զենքից ինքն է կրակել Մարտին Ս.-ին: «Պարզվել է, սակայն, որ իրականում Մարտին Ս.-ին նշված ատրճանակից կրակել եւ վնասվածք է պատճառել 36-ամյա Արամ Ս.-ն: Վերջինս ձերբակալված է, կատարվում է նախաքննություն»,- հայտնում է ոստիկանության լրատվության ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter