Հայ շախմատիստները հաղթել են ադրբեջանցիներին
Շախմատի Հայաստանի հավաքականը երեկ Դրեզդենում 2.5:1.5 հաշվով հաղթեց Ադրբեջանի հավաքականին:
6-րդ փուլում առաջին խաղատախտակի վրա Լևոն Արոնյանը խաղում էր Թեմուր Ռաջաբովի հետ, որն ավարտվեց ոչ ոքի արդյունքով: 2-րդ խաղատախտակի վրա Վլադիմիր Հակոբյանը մրցում էր Շաքրիյար Մամեդյարովի հետ, և խաղան ավարտվեց Հակոբյանի հաղթանակով: Գաբրիել Սարգսյանը 3-րդ խաղատախտակում ոչ ոքի խաղաց Վուգար Դաշիմովի հետ, նույն կերպ ավարտվեց նաև 4-րդ խաղատախտակի` Տիգրան Պետրոսյան-Ռաուֆ Մամեդով խաղը: Իսկ կանանց Հայաստանի հավաքականը 0.5:3.5 հաշվով պարտվեց Ուկրանիային:
Առաջատարում Հայաստանի և Ռուսաստանի հավաքականներն են: Երկուսն էլ հավասար` 11 միավոր են հավաքել և 7-րդ փուլում պետք է մրցեն իրար հետ: 7-րդ փուլում` այսօր մրցելու են նաև Գերմանիա-Ռումնիա, Չինաստան-Ուկրաինա, Հնդկաստան-Ֆրանսիա, Իզրայել-Իսպանիա, ԱՄՆ-Հունգարիա, Անգլիա-Ադրբեջան հավաքականները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել