HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տելեթոն 2008-ը կանցկացվի նոյեմբերի 27-ին

Միջազգային Տելեթոն ֆոնդի համահայկական դրամահավաք միջոցառումը այս տարի անցկացվելու է նոյեմբերի 27-ին Լոս Անջելեսում: Այս տարի ևս Տելեթոնը անցկացվելու է կալիֆոռնիական KSCI 18-րդ հեռուստակայանի եթերում ամբողջ 12 ժամվա ընթացքում` առավոտյան 8:00-ից մինչև 20:00-ն: Տելեթոնը ամբողջ աշխարհով մեկ կհեռարձակվի նաև Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ: Հաշվարկված է, որ միայն Միացյալ նահանգներում Տելեթոնի հանդիսատեսների քանակը հասնում է 55 մլն-ի, մասնավորապես Արիզոնա, Կալիֆոռնիա, Մասաչուսեթս, Միչիգան, Միսուրի, Նեւադա, Նյու Ջերսի, Նյու Յորք եւ Տեխաս նահանգներում: Տելեթոնի էլեկտրոնային տարբերակին կարելի է մասնակցել` այցելելով www.armeniafund.org կայքէջը: Հեռարձակումը կուղեկցվի ներկայացումներով ու երաժշտական կատարումներով: Համերգային կատարումներով հանդես կգան հայ հանրահայտ երգիչներ ինչպես Հայաստանից, այնպես էլ ողջ սփյուռքից: Անցյալ տարվա նման, այս տարի ևս գումարները կուղղվեն Հայաստանի և Արցախի սահմանամերձ գյուղերի բարեկարգմանը եւ զարգացման ծրագրերին: Անցյալ տարի ավելի քան 250.000 հայկական ընտանիքներ ամբողջ աշխարհից մասնակցել են Տելեթոն դրամահավաք միջոցառմանը` փոխանցելով ավելի քան 15 մլն ամերիկյան դոլար: Անհատական փոխանցումներ եղել են սկսած 100 դրամից մինչև մի քանի միլիոն ամերիկյան դոլար: Այս տարվա Տելեթոնի գլխավոր հովանավորը ՎիվաՍել- ՄՏՍ-ն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter