Հայ ձյուդոյիստները զբաղեցրել են 1-ին և 3-րդ տեղերը
Այսօր Չեխիայի մայրաքաղաք Պրագայում ավարտվեց ձյուդոյի երիտասարդների Եվրոպայի գավաթի առաջնությունը: Հայաստանի հավաքականը հաջող հանդես եկավ հերթական առաջնությունում:
Անդրանիկ Չափարյանը 73 կգ քաշային կարգում զբաղեցրեց 1-ին, իսկ վանաձորցի եղբայրներ Գարիկ և Գոռ Հարությունյանները՝ 3-րդ մրցանակային տեղը 55 և 60 կգ քաշային կարգերում:
«Հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանի գլխավորությամբ օգոստոսի 6-7 Բեռլինում մեր հավաքականը կմասնակցի եվրոպայի գավաթի հերթական խաղարկությանը»,- հայտնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել