Ժամանակակից արվեստի ցուցադրություն
Այսօր ժամը 17:00-ին Ժամանակակից արվեստի միջազգային ֆորումի շրջանակներում Նկարիչների միությունում տեղի կունենա ցուցահանդեսի բացում: Կցուցադրվեն բազմապիսի արվեստի գործեր` նկարներ, քանդակներ, վիդեոինստալացիա, ինստալացիա կավի, կտորի, քարի միջոցով: Ցուցադրությանը մասնակցելու են արվեստագետներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Նորվեգիայից, Կանադայից, Ֆինլանդիայից, Թայվանից, Իրանից, Իռլանդիայից, Հայաստանից: Նախագծի թեմաներն են` Արեւելք-Արեւմուտք, Եվրաինտեգրում, Ետգաղութային/ետխորհրդային, Քաղաքային փոխակերպումներ: Նախագիծն իրենից ներկայացնում է աշխատանքային քննարկում (ուորքշոփ), ցուցադրանք, սեմինարներ:
Սեմինարները կանցկացվեն նոյեմբերի 27, 28, 29-ին Հայաստանի Ազգային էսթետիկական կենտրոնում`Փոքր թատրոնում, ժամը 18:00-ից մինչեւ 20:00: Սեմինարի թեմաներն են` «Ետխորհրդայինը որպես ետգաղութային», «Ռուսական-խորհրդային օրիենտալիզմ եւ մշակութային դիմադրություն», «Երեւանը ետխորհրդային քաղաք. քաղաքային տարածության փոխակերպումները»,
«Երեւան 2008. քաղաքական-սոցիալական պայքար եւ մեդիա»: Սեմինարները կվարի մշակութաբան Հրաչ Բայադյանը:
Նախագիծն իրականացնում է Արվեստի եւ մշակութային ուսումնասիրությունների լաբորատորիան
Հայկական Բաց համալսարանի կերպարվեստի ֆակուլտետի եւ «Անտարես» մեդիա հոլդինգի ընկերակցությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել