Խ. Հարությունյան. «Լրագրողի նկատմամբ կատարվածը մեր հասարակությանը նետված մարտահրավեր է»
Հայաստանի Քրիստոնեա-Դեմոկրատական կուսակցության հայտարարությունը
Հայսատանի Քրիստոնեա-Դեմոկրատական Միությունը իր բողոքն ու զայրութն է արտահայտում այն բռնարարքի կապակցությամբ, որն իրականցվել է մի խումբ խուլիգանների կողմից «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության նախագահ, «Հետք» էլեկտրոնային պարբերականի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի նկատմամբ: Ցավոք, սա լրագրողների նկատմամբ բռնության միակ դեպքը չէ: Ավելին, իրավապահ մարմինների կողմից նման հանցագործությունների չբացահայտումը ոչ միայն նպաստում է անպատժելիության կործանարար մթնոլորտի տարածմանը, այլև սպառնում է մեզանում վերածվել հանրային կյանքը խաթարող վտանգավոր «ավանդույթի»:
Էդիկ Բաղդասարյանի հետ կատարվածը առանձնահատուկ է նրանով, որ փորձ է արվում բիրտ ուժի սպառնալիքով ձախողել լրագրողական գործունեության մի ոլորտ, որն ունի բացառիկ նշանակություն քաղաքացիական ինստիտուտների կայացման համար, ինչպիսիք են հասարակական կարծիքը և քաղաքացիական վերահսկողությունը, կոռուպցիայի դեմ պայքարում հանրության պատասխանատվությունը:
Որակելով կատարվածը որպես մեր հասարակությանը նետված մարտահրավեր՝ Հայաստանի Քրիստոնեա-Դեմոկրատական Միությունը դատապարտում է այն և կոչ է անում իրավապահ մարմիններին ձեռնարկել բոլոր միջոցները հանցագործներին և նրանց պատվիրատուներին հայտնաբերելու գործում:
ՀՔԴՄ նախագահ Խ. Հարությունյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել