HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զոհվածի դին հանձնվել է ադրբեջանական կողմին

Ինչպես արդեն հայտնել էինք, ս/թ նոյեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի մի դիվերսիոն խումբ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հարավ-արեւելյան ուղղությունում ղարաբաղյան ստորաբաժանումների թիկունքը թափանցելու փորձ էր ձեռնարկել, սակայն բացահայտվել եւ կրել էր մեկ զինծառայողի կորուստ, որը սպանվել է մարտի ընթացքում:Ինչպես հայտնում են ռազմագերիների, անհայտ կորածների եւ պատանդների հարցերով ԼՂՀ պետական հանձնաժողովից, ԼՂՀ իշխանությունները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ, առանց նախապայմանների, որպես բարի կամքի դրսեւորում, զոհվածի դին նոյեմբերի 19-ի ժամը 14-ն անց 45 րոպեին հանձնել են ադրբեջանական կողմին£

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter