HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Տռուզյան. «Քրեական գործեր հարուցվել են, այլ հարց է, թե քննությունը չի արդարացնում հասարակության սպասումները»

Երեկ դատախազության առջեւ ի պաշտպանություն ազատ խոսքի եւ ազատ մամուլի բողոքի ակցիայի մասնակիցներին դիմավորեց Գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը: Նա հավաքվածներին ասաց. «Ցավոք, այս պահին դեռ չենք կարող ասել, որ հանցագործությունը բացահայտված է, և մեղավորները կալանավորված են: Սակայն կարող եմ վստահեցնել, որ գլխավոր դատախազի կողմից տրվել է հստակ հանձնարարական օպերատիվ որոնողական միջոցառումները ակտիվացնելու եւ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ, որպեսզի հնարավոր լինի բացահայտել այս դեպքը՝ հետագայում նման դեպքերը կանխելու նպատակով: Լրագրողների նկատմամբ բռնարարքների բոլոր դեպքերի դեմ քրեական գործեր հարուցվել են, այլ հարց է, թե քննությունը չի արդարացնում հասարակության սպասումները: Գուցե կան օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներ, այդուհանդերձ, գործերը բազմիցս քննարկվել են, գուցե արդարացված է հասարակության մտահոգությունը, ուզում ենք հուսալ, որ հետագայում ավելի առարկայական արդյունքներ կներկայացվեն հանրությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter