Բողոքի ակցիայի պաստառները կուղարկվեն Նախագահին
Հենց նոր Նախագահի նստավայրի մոտ ավարտվեց ընդդեմ լրագրողների նկատմամբ բռնությունների բողոքի ակցիան, որը սկսվել էր Գլխավոր դատախազության առջեւ: Ակցիայի մասնակիցների հետ Նախագահի նստավայրից որեւէ մեկը չհանդիպեց:
Նախաձեռնողները որոշեցին վաղն առավոտյան փոստով Նախագահ Սերժ Սարգսյանին հանձնել «Բոլորս Էդիկ Բաղդասարյան ենք», «Պաշպանեք լրագրողներին», «Ո՞վ է հաջորդը», «Մեզ պետք չէ՞ անկախ մամուլ», «Ո՞վ է մեր երկրում անվտանգության երաշխավորը», «Մի խեղդեք խոսքի ազատությունը», «Պահանջում ենք հանցագործության բացահայտում» կարգախոսներով եւ հարցադրումներով պաստառները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել