HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կազմվում է ֆոտոռոբոտ

Նոյեմբերի 17-ի երեկոյան «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանի նկատմամբ կատարված բռնարարքին պատահաբար ականատես է դարձել ոստիկանության երիտասարդ աշխատակիցը: Բաղդասարյանը հարձակվողներից մեկի դեմքն աղոտ հիշում է: Իսկ արդյոք ոստիկանը տեսե՞լ է հանցագործների դեմքը: «Հետքի» այս հարցին այսօրվա ասուլիսում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի տեղակալ Աշոտ Միրիջանյանը պատասխանեց. «Արդեն կազմում ենք ֆոտոռոբոտ, բոլոր գործողությունները կատարվում են: Չեմ կարող հիմա ասել, թե քանիսի դեմքն է մեզ հայտնի, որովհետեւ եթե այդ մարդիկ իմանան` իրենց ֆոտոռոբոտը կազմել ենք, հաջորդ առավոտ կնստեն գնացք եւ հանրապետությունից կբացակայեն»: Լրագրողները հետաքրքրվեցին՝ գուցե բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյա՞նն է կատարվածի հեղինակը: «Ի՞նչ կապ ունի Վարդան Այվազյանը: Նման կասկածներ չկան: Էդիկ Բաղդասարյանը տարիների ընթացքում տարբեր ոլորտներում հետաքննություններ է կատարել, եւ մենք վարկածներ ընտրելուց ընտրում ենք եւ այնպիսիները, որոնք կապված են իր աշխատանքային գործունեության հետ: Կասկածելի անուններ չկան, կասկածելի ոլորտներ էլ չկան: Մենք դեռ ուսումնասիրում ենք»,- ասաց Աշոտ Միրիջանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter