HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանձնակատար Համմաբերգի հատուկ այցը հետաքննության գործընթացի գնահատման նպատակով

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը հատուկ այցով կգտնվի Հայաստանում նոյեմբերի 20-22-ը՝ մարտի 1-ի և 2-ի դեպքերի հետևանքով ազատությունից զրկված անձանց իրավիճակը և այդ դեպքերի կապակցությամբ իրականացվող հետաքննությունը գնահատելու նպատակով։ «Ես նպատակ ունեմ գնահատել ազատազրկված անձանց իրավիճակը և այն առաջընթացը, որը գրանցվել է մարտյան իրադարձությունների համար պատասխանատուներին ի հայտ բերելու առումով»,- ասել է նա։ «Կարևոր է, որպեսզի իրական և փաստացի նկարագրություն տրվի, թե ինչ է կատարվել իրականում։ Եթե դա կարելի է անել, ապա դա նաև օգտակար կլինի Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ապագա աշխատանքի համար»։ Այցի ընթացքում նա հանդիպելու է Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի խոսնակի, Արտաքին գործերի նախարարի, Ոստիկանության ղեկավարի և Գլխավոր դատախազի հետ։ Նա նաև հանդիպումներ է ունենալու Ազգային ժողովի նորաստեղծ՝ 2008թ. մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությւոնների և դրանց պատճառների ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովի նախագահի և մարտյան դեպքերի հետաքննությամբ զբաղվող նորաստեղծ փաստահավաք խմբի անդամների, Մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաև միջազագային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Հանձնակատար Համմարբերգը նաև կայցելի ազատազրկման վայրեր։ Սեպտեմբերին Հանձնակատարը հրապարակել է իր հետազոտության արդյունքները՝ նշելով, որ կա բանտարկվածների առնչությամբ գոհացուցիչ լուծումներ գտնելու և մարտյան իրադարձությունների համար մեղավորներին պատասխանատվության կանչելու հրատապ անհրաժեշտություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter