HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ա. Միրիջանյան. «Կասկած չունեմ, որ շատ մոտ ապագայում մեղավորները կենթարկվեն պատասխանատվության»

Էդիկ Բաղդասարյանի նկատմամբ կատարված բռնությունն առաջին իսկ պահից ոստիկանության պետի կողմից վերցվել է հսկողության տակ: Կազմվել է օպերատիվ խումբ` փորձառու աշխատողների մասնակցությամբ, եւ կատարվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ` հանցագործության շուտափույթ բացահայտման ուղղությամբ: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի տեղակալ Աշոտ Միրիջանյանը:Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ի երեկոյան աշխատանքից տուն վերադառնալիս երեք անհայտ անձինք հարձակվել էին «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանի վրա եւ ծեծել նրան: «Մենք հայտնաբերել ենք մեկ ականատես, որը մեր երիտասարդ աշխատակիցներից է, որը եւ բռնարարքի պահին հասցրել է իր մոտ գտնվող գազային ատրճանակից օդ կրակել` կանխելով բռնարարքի շարունակությունը: Նա աշխատանքից դուրս պատահաբար գտնվել է մոտակայքում: Ես անգամ կասկած չունեմ, որ շատ մոտ ապագայում մեղավորները կենթարկվեն պատասխանատվության,- ասաց Ա. Միրիջանյանը` նշելով, որ ինքը Բաղդասարյանի վրա հարձակվողներին նույնիսկ հանցագործներ չի համարում:-Միայն ճղճիմ մարդը կարող է փողոցում բռնել եւ լրագրողին ծեծի ենթարկել»: Լրագրողները հարցրին, թե ինչո՞ւ է միջադեպի պատահական ականատես ոստիկանը հանցագործների փոխարեն հետեւել Է. Բաղդասարյանին: «Ես չեմ զրուցել այդ աշխատակցի հետ, բայց մթության մեջ, երբ անտեղյակ ես որեւէ բանից, չես կարող պարզել, թե որ կողմ փախչողն է հանցագործը, որը` տուժողը: Դա սովորական լոգիկա է»,- պատասխանեց Աշոտ Միրիջանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter