France Telecom-ին բջջային կապի երրորդ օպերատորի վերջնական լիցենզիա շնորհվեց
Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տեղեկացնում է, որ France Telecom ընկերությանը բջջային կապի երրորդ օպերատորի գործունեության վերջնական լիցենզիա շնորհվեց։Լիցենզիան տրամադրվել է 15 տարով եւ պայմանների համաձայն` ընկերությունը պարտավոր է լիցենզիան ստանալուց հետո երկու տարվա ընթացքում GSM-ծածկույթ ապահովել Երևանում և 42 քաղաքների տարածքներում, իսկ երեք տարվա ընթացքում ընկերությունը պարտավոր է բջջային կապի ծածկույթ ապահովել Հայաստանի նվազագույնը 200 գյուղերում և Հայաստանը Վրաստանի և Իրանի հետ կապող տրանսպորտային հանգույցների 85 տոկոսի համար։
Հիշեցնենք, որ Orange ընկերությունը հոկտեմբերի 6-ին 51.5 միլիոն եվրոյի չափով գումար էր առաջարկել երրորդ օպերատորի լիցենզիա ստանալու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել