Հայաստանից զոհեր չկան
Տրապիզոնից Վրաստան ուղևորվող ավտոբուսի վթարից Հայաստանի քաղաքացիներ չեն մահացել: Այսօր ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչութունից հերքեցին նախօրեին տարածված տեղեկությունները, որ վթարի ժամանակ զոհվել են Հայաստանի երկու քաղաքացիներ:
Վթարի հետևանքով զոհվել են Վրաստանի երեք և Ադրբեջանի մեկ քաղաքցի, 5 հայեր վիրավոր վիճակում տեղափոխվել են Տրապիզոնի բժշկական համալսարանի հիվանդանոց: ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչութունից «Հետքին» տեղեկացրին, որ մինչ այժմ ունեցած տվյալներով՝ ծանր վիճակում է միայն Գայանե Կարապետյանը: Նելլի, Մարինա, Մարտա Գորտցյանների և Ազատուհի Զաքարյանի առողջական վիճակին վտանգ չի սպառնում: Հնարավոր է, որ այսօր Հայաստանի քաղաքացի հիվանդներին տեղափոխեն Բաթում, որից հետո և Հայաստան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել