HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդվարդ Նալբանդյանն պաշտոնական այցով մեկնել է բալթյան երկրներ

Նոյեմբերի 18-ին Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Բալթյան երկրներ: Ինչպես հաղորդում է ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչությունը, նույն օրն առավոտյան Էդվարդ Նալբանդյանին ընդունել է Լիտվայի Հանրապետության նախագահ Վալդաս Ադամկուսը: Զրուցակիցները քննարկել են տարբեր բնագավառներում Հայաստանի եւ Լիտվայի միջեւ համագործակցության հետագա ընդլայման հնարավորությունները, Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Վալդաս Ադամկուսի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունները: Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել նաեւ Լիտվայի արտաքին գործերի նախարար Պետրաս Վայտեկունասի հետ: Շնորհակալություն հայտնելով Լիտվա այցելելու հրավերի համար, նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը կարևորում է Լիտվայի հետ բարեկամական եւ փոխշահավետ համագործակցության զարգացումը եւ հաջորդ տարի Վիլնյուսում ՀՀ դեսպանատուն հիմնելու որոշումը դրա վկայությունն է: Արտաքին գերատեսչությունների երկու ղեկավարները քննարկել են Հայաստան- Եվրոպական Միություն հարաբերությունները եւ այդ ենթատեքստում երկկողմ առավել սերտ համագործակցություն հաստատելու նպատակով ձեռնարկվելիք քայլերը: Այս առումով Էդվարդ Նալբանդյանը կարեւորել է Լիտվայի կողմից Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերություններն իր արտաքին քաղաքականության գերակայությունների շարքին դասելու հանգամանքը: Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունների օրակարգում էին նաեւ կովկասյան տարածաշրջանի հիմնախնդիրները: Պետրաս Վայտեկունասի խնդրանքով ներկայացնելով արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը` Էդվարդ Նալբանդյանը կարեւորել է ս/թ նոյեմբերի 2-ին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների կողմից ստորագրված Մայենդորֆյան հռչակագրի ոգուն համապատասխան բանակցությունների շարունակումը: Էդվարդ Նալբանդյանն ու Պետրաս Վայտեկունասը պայմանավորվել են նաեւ մշակույթի ոլորտում համագործակցության վերաբերյալ, մասնավորապես 2009 թ. Եվրոպայի մշակութային մայրաքաղաք հռչակված Վիլնյուսում համատեղ միջոցառումների կազմակերպման մասին: Այսօր` նոյեմբերի 19-ին, Էդվարդ Նալբանդյանը ուղեւորվել է Լատվիա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter