HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հացադուլ՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների

ՀՀ քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի անդամները այսօր հաղորդագրություն են տարածել հացադուլ հայտարարելու մասին: «Ութ ամսից ավելի բանտերում որպես պատանդ պահվող մեր քաղբանտարկյալ եղբայրները ս.թ. նոյեմբերի 20-ին մեկօրյա հացադուլ են հայտարարել` որպես «ԵԽ երկդիմության ու անհետեւողականության դեմ բողոքի նշան»:Ի համերաշխություն մեր ընկերների, ովքեր նույնիսկ բանտում ոչ մի վայրկյան չեն դադարում իրենց հերոսական պայքարը հանուն ազատ եւ ժողովրդավար Հայաստանի, մենք` ներքոստորագրյալ ՀՀ քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի անդամներս, նույնպես ս.թ. նոյեմբերի 20-ին, ժամը 00:00-ից հայտարարում ենք 24 ժամյա հացադուլ»: Վարդան Հարությունյան Գայանե Մարտիրոսյան Տիգրան Խզմալյան Մեսրոպ Մեսրոպյան Ժիրայր Սեֆիլյան Կարապետ Ռուբինյան Նորայր Նորիկյան Արշավիր Բոզինյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter