«Անպատժելիությունը արձակում է հանցագործություն կատարողների ձեռքերը»
2008 թ. նոյեմբերի 17-ի երեկոյան Երեւանում հարձակման եւ ծեծի է ենթարկվել «Հետաքննող լրագրողներ» ՀԿ նախագահ եւ «Հետք» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը: Լրագրողը ստացել է ուղեղի ցնցում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում նրա գլխին մի քանի կար են դրել: Էդիկ Բաղդասարյանին նախկինում էլ սպառնացել են, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ այս հարձակումն անմիջական կապ ունի նրա մասնագիտական գործունեության հետ:
Արդեն որերորդ դեպքն է, որ լրագրողները ենթարկվում են ստոր հաշվեհարդարի, իշխանությունները հավաստիացնում են, թե ամեն ինչ անելու են չարագործներին հայտնաբերելու համար, սակայն հանցագործությունները մնում են չբացահայտված, կատարողներն ու կազմակերպիչները` անպատիժ: Եվ այդ անպատժելիությունը արձակում է նրանց ձեռքերը, ովքեր կցանկանային լռեցնել ազատ խոսքը:
Մենք դատապարտում ենք այս բռնարարքը եւ կոչ ենք անում իշխանություններին` հերթական անգամ սին խոստումներ տալու փոխարեն բացահայտել հանցագործությունն ու պատժել մեղավորներին:
Երեւանի մամուլի ակումբ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
«Մամուլի աջակցության Ինտերնյուս ՀԿ»
Հայաստանի ժուռնալիստների միություն
«ԹԻՄ» հետազոտությունների կենտրոն
«Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան» ՀԿ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Հետաքննական լրագրության Scoop դանիական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչություն
Հայաստանի Հելսինկյան կոմիտե
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա
18 նոյեմբերի 2008 թ.
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել