HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երբ անձրեւն ուրախություն է

Արդեն մի քանի ամիս է, ինչ Նոյեմբերյան քաղաքում խմելու ջրի խնդիրը սրված է: Քաղաքը սնող հիմնական ջրագիծը սարից ձգվող 58 կմ երկարությամբ ինքնահոս ջրատարն է: Սակայն ամիսներ շարունակ սարերում անձրեւներ չեն տեղում, ինչի պատճառով խիստ պակասել է ջրագծի ակունքում հավաքվող մակերեսային ջրի քանակը: Քաղաքը սնուցող երկրորդ ջրագիծը սկիզբ է առնում խորքային հորի ջուրը մատակարարող Բերդավանի պոմպակայանից: Սակայն այս պոմպակայանում էլ անպակաս են մղող պոմպերի վթարները: Ներկայումս քաղաքի բազմաբնակարան շենքերը խմելու ջուր են ստանում 5-6 օրը մեկ: Բնակիչները ուրախանում են, երբ անձրեւ է տեղում, որովհետեւ կուտակված անջրեւաջուրը օգտագործում են կենցաղային այլ կարիքների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter