HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ա. Քանանյանը բացահայտումներ է արել Սերժ Սարգսյանի՝ Ղարաբաղում ունեցած հանդիպումներից

Նոյեմբերի 19-ին Ուրբաթ ակումբում «Միացում» ազգային նախաձեռնության անդամ Ալեքսանդր Քանանյանը հայտարարեց, թե հավաստի տեղեկություններ ունի Ղարաբաղի իշխանությունների հետ նախագահ Սերժ Սարգսյանի փակ հանդիպման մասին: Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանը ասել է, որ ինքը որոշել է կարգավորել Ղարաբաղի հարցը, եւ հայկական զորքը դուրս է գալու հինգ շրջաններից: Ա. Քանանյանը տեղեկություններ ունի նաեւ, որ Ս. Սարգսյանի մոտեցումները գյուղապետերը եւ ոստիկանությունը փորձում են տարածել բնակչության շրջանում` համոզելով նրանց, որ չհամաձայնելու դեպքում նորից պատերազմ կլինի: Սակայն Ա. Քանանյանը վստահ է, որ Արցախի ժողովուրդը կմերժի ցանկացած ոտնձգություն պարունակող մոտեցում, քանի որ հասկանում է, որ ազատագրված տարածքները անվտանգության միակ երաշխիքն են: Ա. Քանանյանը գտնում է, որ Հայաստանի իշխանությունները Ղարաբաղի հարցի կարգավորման ուղղությունը ինքնուրույն են ընտրել, քանի որ արտաքին ճնշումներ նրանց նկատմամբ չեն իրականացնում: Շուտափույթ լուծման պատճառը, ըստ Ա. Քանանյանի, գործարար շահերն են: Ա. Քանանյանը անդրադարձավ նաեւ Ս. Սարգսյանի եռօրյա այցին Ղարաբաղ: Նա ասում է, որ ձեռնարկվել էին անվտանգության աննախադեպ միջոցառումներ, ինչը զարմացրել է ղարաբաղցիներին եւ տրամաբանական հարց առաջացրել, թե ինչու է Սերժ Սարգսյանը այդպես վախենում. չէ՞ որ նա իր հայրենակիցների շրջանում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter